Armsport.am-ը գրում է․

«Փյունիկը» տեսանյութ է պատրաստել՝ նվիրված թիմի ավագ Կառլեն Մկրտչյանին, որը հեռանում է երևանյան թիմից:

«Շնորհակալություն, Կառլեն»,- ասվում է տեսանյութի նկարագրությունում:

«Փյունիկի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ լրացել է 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը երևանյան ակումբի հետ:

Կառլեն Մկրտչյանը Փյունիկ էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով «Փյունիկում»՝ Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել