Tert.amLife-ը գրում է

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանի ու Լուսին Վարդանյանի որդին` Արան, արդեն վեց ամսական է: Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինն ասաց, որ փոքրիկն ավելի է ամրապնդել իրենց ընտանիքը:

Լուսինն ասաց, որ երկրորդ երեխան իրենց կյանքում ու հարաբերություններում շատ բան է փոխել. «Արան մեր կյանք բարություն, խաղաղություն, ժպիտ, սեր բերեց: Երբ մարդ գիտակցաբար ունենում է երկրորդ կամ երրորդ երեխա, նշանակում է, որ վստահ է կամ գոնե շատ է ուզում, որ հարաբերությունները կայուն լինեն: Հետևաբար` նման ընտանիքում երեխաները կմեծանան հարգանքի, փոխվստահության, անդավաճան սիրո և առողջ մթնոլորտում: Ընտանիքում ամեն քայլ ու արարք հենց դրան պետք է տանի»:

Իրենց հարաբերությունների դժվար ընթացքի ու խնդիրների մասին հիշելով` Լուսինն ընդգծեց, որ խնդիրներ հիմա էլ լինում են, բայց դրանք կարողանում են հաղթահարել. «Եղած խնդրից պատվով դուրս գալու համար պետք է հասուն լինել։ Եթե կա սեր,ամեն բան հաղթահարվում է, եթե չկա, ամեն ինչ անիմաստ է դառնում: Կյանքում յուրաքանչյուր հարաբերություն, եթե ուզում ես լավ ընթացք և ավարտ ունենա, պետք է փոխադարձ լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել