Panorama.am-ը գրում է․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ կորոնավիրուսի բուժման մատչելի լինելու վերաբերյալ վարակակիրներն իրականությունից կտրված են համարում։

«Ես հենց առաջին ախտանիշների ի հայտ գալուն պես այցելել եմ այն պոլիկլինիկան, որտեղ գրանցված եմ»,- պատմում է խմբագրություն դիմած հիվանդը։

Պոլիկլինիկայում միայն թեստավորումն է իրականացվել անվճար, վճարել է թոքերի սոնոգրաֆիայի համար, նաև այլ հետազոտությունների, որոնք ընդհանուր առմամբ կազմել են 20 հազար դրամ։

Ու քանի որ հիվանդի մոտ երկկողմանի թոքաբորբ է արձանագրվել, բժիշկը կատարել է  նշանակումները՝ չսպասելով թեստի պատասխանին։

«Միայն մեկ անգամ դեղերը գնելիս վճարել եմ ավելի քան 47 հազար դրամ, ևս տասը հազար դրամ վճարել եմ կիսատ գնած դեղերի համար, քանի որ նույն դեղատանը չկային։ Պոլիկլինիկայում որևէ դեղամիջոց անվճար չեն տրամադրել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ միայն իր բուժման համար ծախսվել է 80-90 հազար դրամ։

Ու քանի որ կորոնավիրուսը վարակիչ է, ըստ նրա, այդ գումարը պետք է բազմապատկել ընտանիքի անդամների թվով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել