ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով և ճանապարհատրանսպորտային պատահարների Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:
Այդ ճանապարհահատվածներն են՝
 Իսակովի պողոտա
 Թբիլիսյան խճուղի
 Մոնթե Մելքոնյան փողոց
 Աճառյան փողոց
 Դավիթ Բեկի փողոց
 Մյասնիկյան պողոտա
 Սարալանջի պողոտա
 Աշտարակի խճուղի

 Նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ:

Միացիր տելեգրամի ալիքին և ծանոթացիր թարմ նորություններին առաջինը՝
https://t.me/RoadTrafficSafetyandControl։

Աղբյուրն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել