Tert.am-ը գրում է․

Կարծում եմ, որ կորոնավիրուսի տարածման առկա թվերն ունենալու դեպքում վարչապետի այն հայտարարությունը, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի, իրավաչափ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ առնվազն մեկ ամսով ևս արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի:

«Բայց խնդիրն ավելի խորքային է, այն, որ ճիշտ ժամանակին մարդիկ ճիշտ քայլեր չարեցին: Ամբողջությամբ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել է և հիմա հետևանքների դեմ փորձում են գլխապատառ պայքարեն, բայց մի տեսակ ուշացած քայլերի է դա նմանվում, և չեմ կարծում, որ սպասված արդյունքը կունենանք»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ սահմանափակումներ կիրառելու համար արտակարգ դրություն է պետք և համաձայն չէ, որ օրենսդրական փոփոխությունները կարող են փոխարինել արտակարգ դրության ռեժիմին: «Շատ ավելի վտանգավոր կլինի, եթե առանց արտակարգ դրության Կառավարությունն իրավունք ունենա սահմանափակել մարդկանց հավաքների, ազատ տեղաշարժի իրավունքը և այլ ազատությունների, որոնցից հիմա զրկված են քաղաքացիները արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել