Այսօր Բ26-ի դիմաց հավաք էր անցկացնում մի շատ հայտնի քաղաքական անշունչ առարկա իր թիմով: Ոստիկանները, կողքը կանգնած, շուրջ 20 րոպե հարցազրույց տվող անշունչ առարկային ոչ միայն չխանգարեցին, այլև անգամ չհիշեցին, որ սոցիալական հեռավորություն պահպանելու պատրվակով մի քանի օր առաջ լրագրող էին ծեծում: Սա իշխանությունների կողմից ոստիկանությանը պոլի շոր սարքելու հերթական դրվագն էր, ու ցավոք, արդեն հույս էլ չկա, որ ոստիկանական համազգեստ հագած նորմալ տղերքի պատիվը էս լակոտակրատիայի կողմից գոնե մի քանի գրոշ կգնահատվի:

Դուրս ա գալիս, որ ոստիկանները իշխանության հարճերն են, և ցանկացած իշխանության ոտի տակի լաթ կարա անի բազմամարդ հավաք, և ոստիկանները պետք ա էդ ոտի տակի լաթի համար պոլի շոր դառնան, իսկ այ, եթե էդ հավաքը անում են լակոտակրատիայի հակառակորդները, ոստիկանները բլբուլ են կտրում: Բոլորդ լավ հիշում եք՝ Ռուբեն Մելիքյանի միհոգանոց ակցիան ինչով ավարտվեց: Էս են սրանք, ոստիկանին տրյապկա սարքած ու էս երկրում ցանկացած դրական բան բռնաբարած ոչնչությունները:

Հ.Գ. Հորդորում եմ ինձ բարոյախոսության դասեր տալուց զերծ մնալ, բարոյախոսության դասերի կարիք ունեն ոստիկանները, որոնց ժողովրդի թշնամի են դարձնում ու իրանց լակոտների ու էժան հաճախորդների համար պոլի շոր:

Վստահեցնում եմ ձեզ՝ ապագա Հայաստանում ոստիկանները ամենահարգված մարդիկ են լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել