Pastinfo.am-ը գրում է․

«Այս օրերին իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի ակցիաներ կամ բողոքի ընդվզումներ տեղի չունենան»,- կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ պարոն Փաշինյանն ու իր մսուր – մանկապարտեզի վերածված Ազգային Ժողովը որքան էլ երկարացնեն արտակարգ դրության ժամկետները, միևնույն է՝ նմանօրինակ ակցիաներն անդադար լինելու են։ 

«Մենք անդադար հիշեցնելու ենք իշխանություններին իրենց իրական դեմքը։ Իսկ իրենց իրական դեմքը հատիկով սիգարետ վաճառողն է և այստեղ որևէ կապ չունեն ծավալները, եթե հոգու խորքում դու հատիկով սիգարետ վաճառող ես անդրադառնալով մաքսանենգ ծխախոտների հայտնի պատմության թեմային, -և մի բան էլ՝ ամեն անգամ, երբ այս իշխանություններին հիշեցնում են իրենց անօրեն և հանցավոր գործունեության դրվագները, միանգամից դրանից հետո ինչ – որ շինծու դատական գործ է ստեղծվում, այնպես որ ես կանխավ ներողություն եմ խնդրում այն անմեղ մարդուց, ում դեմ շինծու քրեական գործ է ստեղծվելու սրանից անմիջապես հետո»,- նշել է գործիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել