News.am-ը գրում է․

Աշխարհում դեբատը շարունակվում է, թե արդյոք լինում են կրկնակի վարակի դեպքեր, թե ոչ. մենք ամեն դեպքում նման արձանագրված դեպք չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:

«Արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում: Կրկնակի  վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք: Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել լավացել ենք, նորից չենք վարակվի: Կարող եմ ասել, որ այլ սուր շնչառական վարակները երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել