Այսօր մեր սերունդը ապացուցեց, որ միասին կարող է փոփոխությունների տանել մեր երկիրը: Միասին` անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից բոլոր ակտիվ մարդիկ իրենց ներդրումն ունեցան free car «օպերացիայում»,ինչպես նաև մայթերում ու կանգառներում առանց վախի պաշտպանեցին մեր բոլորիս իրավունքները: Այս երկու օրում շատ մեծ ոգևորություն է առաջացել մեր քաղաքում, վերջապես ժողովրդի մոտ հույս է արթնանում: Վաղը նոր հաջողությունների օր է: Հաղթենք միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել