Panorama.am-ը գրում է․

Փարիզյան Լուվրը  կրկին ընդունում է այցելուների։ Գրեթե  չորս ամիս թանգարանը փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այսօր առավոտից  Լուվրի դիմաց արդեն հերթեր են։ Եվրանյուզի հաղորդմամբ, ցանկացողները պետք է տոմս ձեռք բերեն առ-ցանց և կրեն դիմակներ։

«Հիմա  հնարավոր է Լուվրով շրջել մի քանի այլ պայմաններում։ Այստեղ մարդիկ ավելի քիչ են, քան նախկինում։ Սովորաբար մենք օրական ընդունում էինք ավելի քան 30 հազար զբոսաշրջիկի, ամռան ամիսներին շուրջ 40 հազար։ Այժմ մենք  ընդունելու ենք մինչև 7500 այցելու»,- ասել է Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը։

Զբոսաշրջիկները շրջելու են նախապես մշակված երթուղիներով: Ընդհանուր առմամբ, դահլիճների մոտ 70 տոկոսը հասանելի է հյուրերի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել