Armsport.am-ը գրում է․

«Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկը մոտ է իտալական «Բենևենտո» ակումբ տեղափոխվելուն:

Լրագրող Նիկոլա Սիրան հայտնում է, որ Ա Սերիայի նորեկը 3 միլիոն եվրո կվճարի լեհ ֆուտբոլիստի համար: Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը: Առաջիկա օրերին գործարքը պաշտոնապես կհաստատվի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև Մարիո Մանջուկիչի ծառայություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել