Shamshyan.com-ը գրում է․

րեւանում, հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։0Ե0-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 70-ամյա Գագիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ատոմեքենայով Սեբաստիա եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը եւ առաջ ընթանալով՝ բախվել Երեւանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Գ-ին պատկանող կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը, ում առաջինը օգնության է հասել այդ պահին նշված հատվածով անցնող մի բժշկուհի, մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել