Hraparak.am-ը գրում է․
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ԱԺ նախագահությունից զգուշացրել են, որ չորեքշաբթի արտահերթ նիստ են հրավիրելու, թե ինչ օրակարգով, չեն մանրամասնել։ Բայց կարելի է ենթադրել, որ «Սահմանադրական դատարան օպերացիա»-ի շրջանակներում։
Ամենայն հավանականությամբ օրակարգ կբերվի ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում հիվանդության պատճառով նիստից բացակայող պատգամավորները կարող են տանից գրավոր քվեարկել։ Սա արվում է ՍԴ դատավորների ընտրությունից առաջ, ինչպես հայտնի է՝ մեծ թվով պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով եւ չեն կարող ներկայանալ ԱԺ նիստերին։ Չի բացառվում, որ կան նաեւ այլ հարցեր ու նախագծեր, եւ որոշ օրենքներ պետք է համապատասխանեցնեն սահմանադրական վերջին փոփոխություններին։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/81ca04be5def629fc2484fe22094e067
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել