Pastinfo.am-ը գրում է․

Այսօր արձանագրվում է, որ հասարակ մարդն արհամարհվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանուել Մանուկյանը՝ ԿԲ բանկի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 

«Որևէ հարցի լուծում չենք ստացել։ Բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք, տեղեկացրել ենք, պահանջել ենք, նամակներով դիմել ենք բոլոր ուժային կառույցներին, համաշխարհային բանկին, ՄԻՊ-ին, բոլոր փաստերը կան»,- ասաց նա։

Մանուկյանը վստահեցրեց, որ չի դադարելու իրենց պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ՝ ԿԲ-ն խելամիտ չի գտնվել և ժողովրդին չի տվել մեկ տարի վարկային արձակուրդ։

Ըստ նրա՝ թեեւ այս պահին միայնակ է կանգնած, բայց չի կարող ասել, թե քանի հազար մարդ կարող է հավաքվել, քանի որ մարդկանց համբերության բաժակը լցվել է։

«Ձեզնից յուրաքանչյուրը կարող է գիտակցել՝եթե ձեր տունը խլեն, դուք էլ չեք նայելու որևէ վիրուսի, որևէ այլ խնդրի, եթե ձեր երեխայի հացի գումարը ձեզնից խլեն, դուք որևէ բանի չեք նայելու»,- ասաց Մանուկյանը՝ ընգծելով, որ գիտի դեպքեր և կան փաստեր, որ հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, մարդկանց ունեցվածքը, տունը խլում են։

«Դա խայտառակություն է»,- ասաց նա ու նկատեց՝ ասում են՝ դիմակ կրենք, որ չվարակվենք, բայց մարդու վերջին հացի գումարը տանելու դեպքում նա իմունիտետ չի ունենա՝ վիրուսի դեմ պայքարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել