Հռոմում հուլիսի 6-ին մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, հայտնում է  La Repubblica-ն։

Մի քանի օր առաջ կոմպոզիտորը կոտրել է ազդրն ու մահացել ընկնելու հետեւանքներից։

Էնիո Մորիկոնեն կուլտային սաունդթրեքներ է ստեղծել «Կնքահայրը», «Լավը, վատը, չարը», «Պրոֆեսոիոնալ», «Գարշելի ութնյակը» ֆիլմերի համար։

Մորիկենոն ընդհանուր առմամբ երաժշություն է ստեղծել 400 ֆիլմի ու սերիալի համար, արժանացել երկու «Օսկար»-ի, տասը անգամ դարձել իտալական «Դավիդ դի Դոնաթելո» կինոմրցանակի, երեք անգամ՝ «Ոսկե գլոբուս»-ի, վեց անգամ՝ BAFTA-ի դափնեկիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել