Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է շշուկները՝ կապված թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբից հնարավոր տեղափոխության հետ։

«Մանրամասներ չեմ ներկայացնի, բայց Մեսսին շատ է ասել, որ ֆուտբոլային կարիերան «Բարսելոնայում» է ավարտելու։ Մենք կենտրոնացած ենք ակումբի զարգացման վրա, շատ խաղացողների հետ ենք բանակցություններ վարում։ Մեսսին ուզում է շարունակել ու պլանավորում է կարիերան այստեղ ավարտել։ Առջևում նա դեռ շատ տարիներ ունի, ու մենք նրա խաղը շատ ավելի երկար ենք վայելելու, քան շատերը ենթադրում են»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Goal-ը։

33-ամյա Մեսսին «Բարսելոնայի» սան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել