Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հետաքննվում է Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից՝ COVID-19 ճգնաժամի կառավարման պատճառով:

Ինչպես գրում է Euronews-ը, այս մասին հայտարարությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա հրաժարական տվեց նախորդ ուրբաթ։ Էդուարդ  Ֆիլիպն այժմ կզբաղեցնի իր նախկին պաշտոնը՝ Հավրե քաղաքի քաղաքապետ, նախորդ շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո:

Էդուարդ Ֆիլիպը մեղադրվում է «աղետի դեմ պայքարը չհաջողելու համար»՝ Ֆրանսիայի արդարադատության դատարանի կողմից: Այն միակ ֆրանսիական դատարանն է, որը կարող է դատել կառավարության անդամներին՝իրենց գործողությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել