Tert.am-ը գրում է․

Իսրայելը դիվերսիա է իրականացրել` իրանական «Նաթանզե» միջուկային օբյեկտում պայթուցիկ սարք գործի դնելով: Այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը` հղում տալով սեփական աղբյուրներին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հուլիսի 2-ին տեղեկացրել էր ուրանի հարստացման «Նաթանզե» գործարանի կառուցվող օբյեկտներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին. տեղի իշխանությունները տեղեկացնում էին հրդեհի մասին: Նշվում էր, որ ոչ ոք չի տուժել, ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել: Հուլիսի 5-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Իրանը «Նաթանզե» օբյեկտում ծրագրում էր ժամանակակից ցենտրիֆուգեր արտադրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել