Shamshyan.com-ը գրում է․

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում:

Ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե ու դրա արդյունքում էլ մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու:

Գյուղացիները դիմել են Արմավիրի մարզպետարան և պատասխան ստացել, որ մարզպետարանի գյուղ կգան երեքշաբթի օրը: Գյուղացիների խոսքով՝ միլիոնավոր դրամների կորուստներ են կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել