Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը պատմել է, որ բացի «Լիվերպուլից» ունեցել է նաև այլ առաջարկներ։ «Սանդերլենդի» նախկին պաշտպանը բացահայտել է, թե ինչու է ընտրել հենց մերսիսայդյան ակումբը։

«Ես ունեի շանս գնալու «Չելսի» և «Ման․ Սիթի»։ Ամենակարևորը բանը, որին դու նայում ես, մարզիչն է։ Յուրգեն Կլոպը կարևոր պատճառ է, թե ինչու ես ընտրեցի հենց «Լիվերպուլը»»,-վան Դայկի խոսքն է մեջբերում Goal-ը։

Վիրջիլ վան Դայկը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել