Tert.am-ը գրում է․

Իշխանությունների՝ մամուլի հանդեպ վերաբերմունքն ավելի ու ավելի է կարծրանում, և այս հանգամանքը մամուլն ավելի է բևեռացնում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ոստիկանության ընտրած գործեալոճին լրատվամիջոցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով:

«Մամուլի դեմ չի կարելի պատերազմել. դա դեմ է ոչ միայն ժողովրդավարությանը, այլև այդ բացասական վերաբերմուքն աշխատում է հենց իշխանությունների դեմ: Իշխանությունների քննադատությունը ԶԼՄ-ների և՛ իրավունքն է, և՛ մասնագիտական  գործունեության կարևոր սկզբունքներից մեկը: Իշխանությունը դրա հետ պետք է հաշտվի: ԶԼՄ-ները  կարող են  դառնալ տեղեկատվական պատերազմի գործիք. դա էլ տեխնոլոգիապես անխուսափելի է: Ընդդիմադիր տրամադրված ԶԼՄ-ների դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ  մերձիշխանական լրատվամիջոցներին այնքան ազատություն տալ, որ նրանք դառնան ավելի պրոֆեսիոնալ և մրցակցության մեջ  առնվազն չպարտվեն»,-ասաց Նարինե Մկրտչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել