Tert.am-ը գրում է․

Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ առաքելական եկեղեցին դիտարկել ենք պարզապես որպես շարքային կրոնական կազմակերպություն: Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

«Սա մեր կողմից թույլ տված սխալն է, որը պետք է շուտ ուղղի, և ուղղվելու եղանակներից մեկն էլ համարում եմ առաքելական եկեղեցին, որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ ճանաչելը»,-հավելեց Ղամբարյանը:

Նա ընդգծեց՝ հասարակությունը պետք է հասկանա, որ Սահմանադրությունն այդքան պարզ փաստաթուղթ չէ, Սահմանադրության էությունը հասկանալու համար պետք է նախ հասկանալ սահմանադրական իրավունքի պատմությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել