News.am-ը գրում է․

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք, եւս երեք մարդ ավելի վաղ COVID-19 հաստատված ախտորոշմամբ առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։ Տվյալները թարմացվել են կառավարության StopCov կայքում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Ընդհանուր առմամբ փետրվարի 26-ից մինչեւ հուլիսի 5-ը Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 951 դեպք։ Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի հինգ փաստ՝ 2-ը գրանցվել է նախօրեին երեկոյան Բաթումիում։

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 828 մարդ, ինչն ավելին է, քան բոլոր գրանցված դեպքերի 87 տոկոսը։ Ներկայում Վրաստանի կովիդ-կենտրոններում բուժվում է 108 մարդ։

Կարանտինում է գտնվում դեռեւս 3 569 մարդ, իսկ բժիշկների հսկողության ներքո ստացիոնարներում՝ 199։

Վրաստանի Հանրային առողջության եւ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 4-ի դրությամբ ՊՌՇ թեստավորում է անցել ավելի քան 120,3 հազար մարդ։ Անցկացված ՊՌՇ թեստերի ընդհանուր թիվը կազմում է  124,8 հազար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել