Տրոցկին համաշխարհային կոմունիստական հեղափոխության գաղափարախոսն էր ու 1917-ի հեղափոխության-հեղաշրջման գլխավոր իրականացնողը։ Բայց կենսագրությանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ ֆինանսավորվում էր Նյու-Յորքի խոշորագույն բանկիրներից մեկի՝ Ջեյկոբ Շիֆֆի կողմից։ Խոշորագույն բանկիրը կոմունիստական հեղափոխություն էր ֆինանսավորում (sic!) ։

Ջեյկոբ Շիֆֆը 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմի առանցքային դեմքերից էր ու պատերազմի ժամանակ Ճապոնիայի գլխավոր ֆինանսավորողներից էր։ Հասկացանք, Ջեյկոբը կոնկրետ խնդիրներ ուներ, որոնք լուծում էր՝ կարողանում էր, անում էր։ Դրա մասին եթե գրեմ, շատ կերկարի, դա չի հիմա նպատակը։ Բայց ֆիքսենք, որ տաղանդավոր կերպար էր, Տրոցկին էլ պակասը չէր։

Գաղափարը՝ գաղափար, քաղաքականությունը՝ քաղաքականություն, աշխարքաղաքականությունն էլ՝ աշխարխարքաղաքականություն։ Գաղափարները ծառայում են մեծ քաղաքականությանը, որտեղ միայն շահեր են ու հաշվարկներ։ Դրանց անկեղծ հավատացողներն էլ օգտակար իդեոտներն են, որոնք ոչ թե իրենց երկրի շահերին են ծառայում, այլ ուրիշի գաղափարներին, այսինքն՝ ուրիշի շահերին։

Վերադառնանք Տրոցկուն ու տրոցկիզմին։ Տրոցկիզմի հիմնական աղը "համաշխարհային" լինելն է ու եթե երեկ դրա հիմքում կոմունիզմն էր, այսօր կարող է լիբերալ տրոցկիզմ լինել, վաղը՝ էկոլոգիական տրոցկիզմը և այլն, իսկ դրանց համար օգտակար իդեոտները կան ու կան։

Ժողովուրդ, չի լինելու օտար խաղեր Հայաստանում, որ կողմից էլ որ չփորձեն ներմուծել՝ մենք համաշխարհային խաղերի համար նորից երկիր մատաղ չենք անելու։ Օգտակար իդեոտներին էլ կարգի կհրավիրենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել