168.am-ը գրում է․

Նավթի գները հուլիսի 3-ին իջնում են պահանջարկի առումով երկյուղների պատճառով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի ֆոնին: Միացյալ Նահանգներում COVID-19-ով հիվանդացածների թվաքանակը հուլիսի 2-ին ավելացել է ռեկորդային տեմպերով՝ ավելի քան 50 հազարով, ընդ որում՝ բազմաթիվ նոր դեպքեր են գրանցվել խիտ բնակեցված հարավային նահանգներում, որոնք ԱՄՆ-ում բենզինի հիմնական սպառողներից մեկն են, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում:

Այդ մասին նշում են AxiCorp-ի փորձագետները: Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան սակարանում հուլիսի 3-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ բարելի դիմաց կազմել է 42,71 դոլար, ինչը 0,43 դոլարով (1 տոկոս) էժան է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից:

Հուլիսի 2-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերը թանկացել են 1,11 դոլարով (2,6 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 43,14 դոլար: «Նավթաշուկան առաջվա պես շատ է կախված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության զարգացումից, ինչպես նաեւ այն բոլոր գործոններից, որոնք ազդում են պահանջարկի վրա»,-նշում է FXTM-ի վերլուծաբան Լյուքման Օթունուգան: «Նավթի գների աճը զսպվելու է COVID-19-ի ավելացող հիվանդացության պատճառով նոր սահմանափակիչ միջոցներ մտցնելու ռիսկերով, փորձագետի խոսքը մեջբերում է MarketWatch-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել