168.am-ը գրում է․

Հուլիսի 3-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, Գանձաքար գյուղի դպրոցի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ։ Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա կամավոր ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին, ներկայացվել Տավուշի մարզային քննչական վարչություն և տվել է խոստովանական ցուցմունք:
Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել