News.am-ը գրում է․

Այսօր, հուլիսի 4-ին, մեկ շաբաթ բուռն բանակցություններից հետո Մարսելի քաղաքային խորհուրդը քաղաքապետ է ընտրել ձախ ուժերի ներկայացուցիչ Միշել Ռյուբիրոլային: Նա Մարսելի առաջին կին քաղաքապետն է: Դրանից առաջ քաղաքը քառորդ դար ղեկավարում էր աջերի ներկայացուցիչ Ժան Կլոդ Գոդինը, հայտնում է RFI-ը:

Միշել Ռյուբիրոլայի օգտին իրենց ձայներն են տվել 51 քաղաքային խորհրդականներ, իսկ նրա մրցակից աջ հանրապետականներից Գի Տեսյեն հավաքել է 41 ձայն:

Ռյուբիրոլան առաջադրվել էր ձախերի միության եւ նրանց միացած Մարսելյան գարուն»-ի (Le Printemps Marseillais) բնապահպանների կողմից: Քաղաքային խորհրդում քվեարկության երկրորդ փուլից առաջ քաղաքապետի մեկ այլ թեկնածու, Սոցիալիստական կուսակցության նախկին անդամ եւ սենատոր Սամյա Գալին հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ «Մարսելյան գարուն»-ի ներկայացուցչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել