Իրանի արևմտյան շրջանի Ահվազ քաղաքում գտնվող էլեկտրակայանի տարածքում շաբաթ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Հրշեջ փրկարարների խոսքով՝ տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են իրանական աղբյուրները, հրդեհը հաջողվել է տեղայնացնել:

Նշվում է, որ միջադեպի համար պատճառ է դարձել շոգ եղանակը: Ներկա պահին պարզվում է հասված վնասի չափը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ պայթյուն և հրդեհի բռնկում էր տեղի ունեցել Սպահան նահանգի Նաթանք քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել