Armsport.am-ը գրում է․

«Վեսթ Հեմի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կգլխավորի «Բետիսը»:

Football-espana-ն հայտնում է, որ չիլիացի մասնագետը իսպանական ակումբի հետ համաձայնեցրել է երկամյա պայմանագիր և շուտով այդ մասին պետք է հայտարարվի պաշտոնապես:

Երկու շաբաթ առաջ իսպանական «Բետիսը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խոան Սիցիլիային (Ռուբիին): Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-1), ակումբի ղեկավարները հայտնել են իրենց որոշման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել