Ուելսի արքայադուստրը մահացել է 36 տարեկանում ավտովթարի հետևանքով:

Բրիտանացիները միշտ սիրել ու հպարտացել են իրենց Դիանայով, և ասում էին, որ Դիանան իրենց սրտի արքայադուստրն է:

Ահա թե ինչպիսի կանոններով է առաջնորդվել Դիանան

Ես կանոններ չունեմ, առաջնորդվում եմ միայն սրտով

Իմ կյանքի սերը պարերն են: Ժամանակակից պարեր, բալետ, ջազ: Երգել էլ եմ սիրում, սակայն ձայնս անտանելի է և լսելն անհնար է: 

Երբեք չգիտեմ թե որ կողմից են ինձ նկարում: Ամեն օր ինձ ավելի քան 4 մեքենա է հետևում, իսկ երբ մեքենայիս մեջ եմ ավելի քան 6 լուսանկարիչ հարձակվում են վրաս:

Մարդիկ, հիմնականում լուսանկարիչները ինձ ապրանքի նման են վերաբերվում: Ինձ լուսանկարելով ու իմ նկարները վաճառելով, իրենց բարձր աշխատավարձ են ապահովում: 

Շատ լուրջ սխալ եմ գործել, երբ հիվանդանոցում մի երեխայի ասել եմ, որ հիմար եմ: Այդ ժամանակ այդ արտահայտությունը ողջ թերթերում էր:

Որքան շատ է բարձրացնում մեդիա դաշտը Ձեզ, այնքան հեշտ ու ցավոտ է ընկնելը:

Սովորական 20-ամյա աղջիկ եմ եղել, այդ ժամանակ չէի էլ հասկանում թե ինչու են հետաքրքրվում ինձնով: 

Մարդիկ, ովքեր վատ դրության մեջ են, կարող են զանգել ինձ, ու ես մի րոպե անց կլինեմ նրանց կոխքին: 

Շատ կարևոր է, որ թագավորությունը մարդկանց հետ կապը չկորցնի, և ես դա անում եմ:

Ուզում եմ լինել այնտեղ, որտեղ մարդիկ տառապում են, կանեմ ուժերիս ներածին չափով նրանց օգնելու համար: 

Ես հպվում եմ մարդկանց: Կարծում եմ նրանք ունեն դրա կարիքը:

Գրկախառնությունը միայն ու միայն մոտեցնում է մարդկանց:

Երբ իմացա, որ տղա եմ ունենալու շատ թեթևացա: Թվում էր թե ողջ պետությունը ինձ հետ միասին ծննդաբերելու է:

Երբ հղի էի Ուիլիամով, բավականին ծանր էի տանում այդ ժամանակ հղիությունը: Դրանից հետո հետծննդաբերական դեպրեսիան այցելեց ինձ, որի մասին ոչ ոք չի խոսում: 

Երբեմն այնքան ցավոտ ու տխուր է ներսդ, որ սկսում ես ինքդ քեզ վնասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել