Շատ տղամարդիկ կանանց կարծիքով սիրավեպից շատ հեռու են: Այնուամենայնիվ, նրանք նկատում են ուշադրության տարբեր նշաններ, որոնք մենք տալիս ենք նրանց: Ավելին՝ ուժեղ սեռը սիրում է, երբ նրանց համար փոքրիկ բաներ ենք անում, չնայած դրանք միշտ չէ, որ ընդունում են: Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ են ավելի շատ նախընտրում տղամարդիկ:

Ահա թե ինչեր են սիրում տղամարդիկ․

Անակնկալներ պատրաստեք

Խոսքը ոչ թե ինչ-որ նվերի մասին է, այլ ուղղակի սիմվոլիկ ժամադրության: Զարմացրեք նրան: Երբեմն նույնիսկ նրա սիրելի գարեջուրը կարող է ուրախացնել, քանի որ նա չէր սպասում, որ դուք կգնեք այն: Հավատացեք, ձեր զուգընկերը ուրախ կլինի իմանալ, որ դուք հիշել ու մտածել եք նրա մասին: 

Ցույց տվեք, որ նրա մասին եք մտածում

Տղամարդկանց նույնպես դուր է գալիս, երբ կանայք հոգ են տանում կամ ուշադրություն են դարձնում նրանց: Բռնեք ձեր ընկերոջ ձեռքը տանը և դրսում: Համբուրեք, երբ նա դա չի սպասում: Գրկեք մեջքից: Կազմակերպեք ռոմանտիկ ընթրիքներ տանը, միայն երկուսիդ համար, առանց ռեստորան գնալու: Առաջարկեք տղամարդուն վերջապես գնալ այնտեղ, որտեղ երկուսդ էլ վաղուց եք երազել այցելել: Եթե դեռևս միասին չեք ապրում, առավոտյան և նախքան քնելը ուղարկեք SMS: Թող նա արթնանալուն պես իմանա, թե ինչ եք մտածում իր մասին:

Ֆիզիկական կապ պահեք

Շատ մարդկանց համար հպումները սերը արտահայտելու միջոց են: Համբուրվեք, գրկեք միմյանց, շոյեք մարմինը: Խոսքեր պետք չեն, երբ գործողություններ կան:

Հրաժարվեք հեռախոսից նրա հետ եղած ժամանակ

Փորձեք հեռախոսը մի կողմ դնել և պարզապես խոսել:  Թող սա լինի դատարկ խոսակցություն, բայց դա էլ ավելի է մտերմացնում ձեզ, դարձնում է ավելի մոտ և սիրելի, քան կարծում եք:

Օրը դարձրեք հիշվող ու վառ գույներով լցրեք

Առավոտյան նրան իր սիրած սուրճը հյուրասիրեք համեղ կոնֆետներով: Օրը սկսեք միասին ու լավ նոտայով: Կամ ուղղակի այցելեք նրա աշխատանքի վայր ու մի բաժակ սառը սուրճ տվեք: Համեղ նախաճաշ պատրաստեք, որը իրեն դուր կգա: Փոքրիկ, բայց շատ հաճելի ուշադրություն է, որը նա հաստատ կգնահատի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել