Երբ մտածում ենք սարսափելի հանցագործի մասին, միանգամից տղամարդու ենք պատկերացնում: Իհարկե, պետք է հասկանանք, որ կանայք նույնպես ամեն ինչի պատրաստ են, ինչպես տղամարդիկ: Տղամարդիկ անխիղճ են ու կարող են վախ առաջացնել, սակայն պետք է հիշենք, որ կանայք նույնպես կարող են անել այն ամենը, ինչ կանեին հանցագործ տղամարդիկ, այսինքն՝ հանցագործությունը սեռ չի ճանաչում: 

Կանայք միշտ հարգանք ու հավատարմություն են պահանջում, ինչը որ հանցագործ աշխարհում գնահատվում է:

Սանդրա Ավիլա Բելթրան

ԶԼՄ-ները նրան անվանում էին «Խաղաղ օվկիանոսի թագուհի»: Մեքսիկական նարկոբարոն է, ում ընտանիքը նույնպես կապված է թմրանյութերի հետ: Նրա երկու ամուսինները՝ ոստիկանության նախկին հրամանատարները, որոնք դարձել էին թմրանյութ վաճառողներ, սպանվել են վարձու մարդասպանների կողմից:

Կինը դիմել է իշխանություններին՝ խնդրելով օգնել իր որդուն գտնել, ում առևանգել էին և ազատ էին արձակելու միայն 5 միլիոն դոլար փրկագնի դիմաց: Իշխանություններից 4 տարի պահանջվեց բավականաչափ ապացույցներ հավաքելու համար, որպեսզի նրան ձերբակալեն թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: Նա բանտից ազատ է արձակվել 2015-ի փետրվարին՝ վերջին ութ տարիները անցկացնելով բանտում:


Գրիզելդա Բլանկո

Այս կինը հայտնի է «Սև այրի» և «Կոկաինի տատիկ» մականուններով: 1970-ականներին և 80-ականների սկզբին Մայամիում Մեդելինի թմրանյութերի տերն էր, և կոկաինի առևտրի զգալի մասը նրան էր պատկանում: Նա ամսական $ 80 միլիոն էր վաստակում իր ազգային բաշխիչ ցանցի միջոցով և չէր վախենում բռնություն գործադրել իր մրցակիցների նկատմամբ:

Չնայած որ 1985-ին ձերբակալվեց, շարունակում էր բանտից թմրանյութերի բիզնես վարել: 2004-ին նրան արտաքսել են Կոլումբիա, իսկ 2012-ին սպանվել է Մեդելինի հայրենի քաղաքում կրակոցների ժամանակ:


Կլաուդիա Ֆելիքս

Կլաուդիան հայտնի է «մեքսիկական Քիմ Քարդաշյան» կեղծանունով: Այս անունը տվել են ոչ միայն նրա արտաքին բարեմասնությունների համար, այլ նաև սոցիալական ցանցերում ակտիվ լինելու համար: Թվիթերում, որտեղ ցուցադրում է իր շքեղ կյանքը, ավելի քան 35 հազար հետևորդ ունի: 


Ռոզետա Կուտոլո

Ռոզետան հայտնի է նաև «Սառցե աչք» անունով: Ռաֆաել Կուտոլոյի ավագ քույրն է եղել, Nuova Camorra Organizzata կազմակերպության ղեկավարը: 

Ռոզետան գիտեր բանակցություններ վարել և հաճախ էր մասնակցում Սիցիլիայի մաֆիայի և հարավաֆրիկյան կոկաինի առևտրով զբաղվող մարդկանց հետ: Նրան ձերբակալել են 1993-ին և դատապարտել՝ մաֆիայի անդամ լինելու մեջ մեղադրելով: Նրան հաջողվել է արդարացնել սպանության 9 տարբեր մեղադրանքներ՝ համոզելով իշխանություններին, որ ինքը մեղավոր չէ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել