Գաղտնիք չէ, որ այսօր՝ 2020 թ. հուլիսի 24-ին, Երկիր մոլորակի բոլոր բնակիչներին սպասվում է կարևոր տիեզերական իրադարձություն՝ մոլորակների շքերթ: Համացանցում վերջին օրերին լուրեր են տարածվել այն մասին, որ տիեզերական այս երևույթը մեզանից յուրաքանչյուրին կբերի փոփոխություններ և կարևոր, միգուցե և ողբերգական իրադարձություններ:

Այսօր Մերկուրին, Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը, Նեպտունն ու Պլուտոնը մի շարքի վրա կհայտնվեն: Աստղագետները կանխատեսում են, որ այսօրվա շքերթը լուրջ հետևանքներ կունենա մեր բոլորակի բոլոր բնակիչների համար: Նրանք չեն բացառում, որ կարող է ի հայտ գալ ևս մի ագրեսիվ վիրուս, որը կոչնչացնի մարդկությանը: Կամ լուրջ բախում կունենա պետությունների միջև, որը կվերաճի Երրորդ համաշխարհային պատերազմի: Կամ կակտիվանան հրաբուխները: Վարկածները շատ են, սակայն, բնականաբար, չհիմնված փաստերի վրա:

Աստղագետները մոլորակների շքերթները հաճախ են կապում տարատեսակ խոշոր քաղաքական կամ սոցիալական երևույթների հետ, որոնք հենց այդ պահին կատարվում են մոլորակի վրա: Սակայն այդ ամենում մեղադրել միայն «խեղճ» Տիեզերքին չի կարելի:

Սակայն, բացի աստղագետներից, ժամանակակից մյուս գիտնականները կարծում են, որ մոլորակների շքերթը բնական ու արդեն սովորական դարձած երևույթ է, որը չի կարող առաջացնել ձգողական խանգարումներ, ինչպես նաև ազդել մարդկանց վրա: Այս ամենից մի հետևություն կարելի է անել. մոլորակների շքերթը շատ գեղեցիկ և հազվադեպ պատահող երևույթ է, որը մեզ պարգևում է Տիեզերքը: Դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ հիանալ դրանով և ուսումնասիրել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել