Իսկ հիմա՝ լուրջ.

Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից:
Դեռևս փետրվարին վարչապետը ուներ ընտրություն՝
ա) պայքարել կորոնավիրուսի դեմ,
բ) պայքարել ՍԴ-ն զավթելու համար:

Իշխանությունն ընտրեց երկրորդը: Դժվար է ասել՝ այդ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցո՞ւմ էր, որ ամիսներ անց իր ընտրության արդյունքում հարյուրավոր մարդիկ են մահանալու, թե՞ սկզբում թերագնահատվեց կորոնավիրուսի վտանգը, բայց արդյունքում երկիրը հայտնվեց առողջապահական կոլապսի մեջ:

Մարտի կեսից հայտարարված լոքդաունն արդյունք չտվեց ոչ այն պատճառով, որ «սենտիմենտալ» իշխանությունը չէր ցանկանում հպա՜րտ ժողովրդին կարանտին պարտադրել: Այդ ողորմելի արդարացումը ՝ «մենք տապալեցինք համավարակի դեմ պայքարը, որովհետև բարի էինք», ծիծաղեցրեց նույնիսկ նիկոլականներին...

Իրականում վարչապետը հույսը չէր կորցնում, որ ապրիլին, ամենաուշը մայիսին հանրաքվե է իրականացնելու, ուստի հանրաքվեից առաջ չցանկացավ «նեղացնել» իր ընտրողներին:

Այս անպատասխանատու և հանցավոր որոշման արդյունքում տապալվեց լոքդաունը՝ շղթայաբար տապալելով համավարակի դեմ պայքարը, տնտեսության տարբեր ճյուղեր, արժեցավ բազմաթիվ կյանքեր և ճակատագրեր:

Բանն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցը պարտադրում է իր սեփական օրակարգը: Գործակալական ցանցին անհրաժեշտ էր օր առաջ ձևավորել իշխանությանը հնազանդ ՍԴ, որի միջոցով շփշփալով կվավերացնեն ամենակասկածելի ու կեղտոտ կոնվենցիաները:

500 մարդ ավել կմեռնի, թե պակաս՝ գործակալական ցանցին չի հուզում:

Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածման միայն մեկ պատասխանատու կա, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել