Խոյ

Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա, ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:

Ցուլ

Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել:

Երկվորյակ

Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շրջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը, եթե, իհարկե, ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի:

Խեցգետին

Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել, սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն: Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ:

Առյուծ

Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք նախկինում հեշտ են տրվել, այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է՝ թշնամիներ ձեռք բերեք:

Կույս

Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն: Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն:

Կշեռք

Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքներն ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Կշեռքներ ծրագրած գնումները կհետաձգեն:

Կարիճ

Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները: Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: 

Աղեղնավոր

Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է՝ պարզվի, որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել, և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար, իսկ օտարերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն:

Այծեղջյուր

Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Այսօր պետք է զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ:

Ջրհոս

Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը, վստահաբար, չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

Ձկներ

Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ, այսօր դա ձեզ մոտ չի ստացվի, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը թե՛ կողմնակի խոսակցություններով և թե՛ իրենց սեփական խնդիրներով: Շատ Ձկներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել