Armenpress.am-ը գրում է․

Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորանյանն ընտրություններում հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ:

Անուշ Թորանյանը Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի համախոհն ու մոտ ընկերուհին է: Նախկինում Իդալգոն ևս ղեկավարել է Փարիզի 15-րդ վարչական շրջանը, իսկ հետո դարձել Փարիզի առաջին կին քաղաքապետը:

Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել