News.am-ը գրում է․

WhatsApp մեսենջերի մշակողներն իրենց բլոգում հայտարարել են նոր գործառույթների մասին, որոնց թվում անիմացիոն ստիկերներ ու QR կոդեր են: Դրանք հասանելի կդառնան առաջիկա շաբաթներին, գրում է «Կոմերսանտ»-ը:

Մշակողները հայտնել են, որ շուտով մեսենջերում մուլտիպլիկացիոն ստիկերների մի քանի հավաքածու կհայտնվի՝ շփումն «ավելի զվարճալի եւ արտահայտիչ» դարձնելու համար: Օգտատերերը կկարողանան նաեւ կոնտակտներ ավելացնել QR կոդի սկանավորման միջոցով: Դա անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսահամարները ձեռքով չհավաքվեն։

Կհայտնվի նաեւ համակարգիչների համար մութ ռեժիմը WhatsApp Web-ում եւ WhatsApp-ում, կբարելավվեն խմբային զանգերի գործառույթները: KaiOS-ի հիման վրա սարքերի օգտվողները կարգավիճակի գործառույթի շնորհիվ կկարողանան կիսվել այն թարմացումներով, որոնք անհետանում են 24 ժամվա ընթացքում ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել