Aysor.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության և նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը:

Հանրապետության նախագահը նշել է, որ խնդրի հրատապ լուծումը գտնվում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և համատեղ ջանքերով մինչև 2023թ. վերջը ծրագիրն ամբողջությամբ պետք է կյանքի կոչել:

Այս համատեքստում երկրի ղեկավարը նիստին ներկա շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ մինչև տարեվերջ սկսելու բնակարանաշինական աշխատանքները: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմներ՝ այս գործընթացում վարչարարության նվազեցման և այդ ուղղությամբ առկա խնդրահարույց հարցերի օպերատիվ լուծման նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել