Panorama.am-ը գրում է․

Ուրբաթ Եվրահանձնաժողովը թույլատրել է հակավիրուսային Remdesivir դեղամիջոցի օգտագործումը  COVID-19-ի բուժման համար: «Ինտերֆաքս»-ի  փախանցմամբ, այդ մասին ասել է Առողջապահության հարցերով ԵՄ անդամ Ստելլա Կրիակիդիսը:

«COVID-19- ի բուժման համար առաջին դեղամիջոցի օգտագործման թույլտվությունը կարևոր քայլ է վիրուսի դեմ պայքարում»,- ասված է Կիրակիդիսի հայտարարության մեջ:
«Մենք այդպիսի որոշում  ենք  կայացրեցլ հայտը ներկայացնելուց  դեռ մեկ ամիս չանցած, ինչը հստակ ցույց է տալիս ԵՄ վճռականությունը արագորեն արձագանքելու նոր բուժուման միջոցներին»,- ավելացրել է հանձնակատարը:

Remdesivir- ի օգտագործումը սկսվեց այն բանից հետո, երբ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը նախնական թույլտվություն տվեց օգտագործել դեղը 12 տարեկանից բարձր թոքաբորբից տառապող և թթվածնի կարիք ունեցող հիվանդների բուժման համար:
Դեղամիջոցի արդյունավետության գնահատումը հիմնականում հիմնված է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի աջակցությամբ անցկացված ուսումնասիրության արդյունքների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել