Tert.am-ը գրում է․

Լրատվամիջոցի նկատմամբ խտրական վերաբերմունք է ձևավորվել: Արդյո՞ք այլ հեռուստաընկերություններում, այլ հաղորդումներում նման խախտումներ չեն եղել և չեն  լինում:  Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը՝ խոսելով այն մասին, որ այսօր ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» ՀԸ վարչական վարույթ հարուցելու նպատակով:

Նշենք, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբաններից մեկը տաղավարում դիմակ չի կրել:

«Ինչո՞ւ ենք  մենք խնդրին ընտրողաբար մոտենում, ինչո՞ւ ենք թիրախավորում մեկ կամ երկու հեռուստաընկերություն, ինչո՞ւ ենք անընդհատ խուճապային իրավիճակ առաջացնում, ինչո՞ւ ենք ճնշում լրագրողական աշխատանքը, սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխաններ տրվեն: Եթե իրավական խնդիր կա, ապա որոշակի առումով քաղաքական խնդիր էլ կա»,- ներկայացրեց Ավետիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել