Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրի խաղում (1-0) գլխին հարված էր ստացել ու փոխարինվել առաջին կեսում։

Վարանի փոխարեն խաղը շարունակել էր «արքայական» ակումբի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։

Marca-ն տեղեկացնում է, որ փոխարինումից հետո «Ռեալի» բժշկական թիմը Վարանին ուղեկցել է տուն։ Հարվածը վտանգավոր չի եղել, և ֆրանսիացու վնասվածքը լուրջ չէ։ Սակայն հնարավոր է Վարանը բաց թողնի «Աթլետիկ Բիլբաոյի» հետ Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումը։

«Աթլետիկ» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել