Panorama.am-ը գրում է․

Պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրի իրականցման  համար 2020 թվականի  պետբյուջից տրամադրվել  է շուրջ 21,6 միլիարդ դրամ 10 մարզերում գտնվող շուրջ 251,6  կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նապատակով։ Ասուլիսում տվյալները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Նրա խոսքով, միաժամանակ իրակացման փուլում են գտնվող փոխանցիկ համարվող շուրջ 31 կմ ճանապարհահատվածները, որոնք 2019 թվականին չեն ավարտվել։

Փոխնախարարն ասաց, որ այս պահին  գրեթե ամբողջությամբ ավարտել են մրցութային գործընթացները, կնքել են պայմանագրերն ու ամբողջ ծավալով անցել են շինարարության մեկարկի փուլ, մոբիլիզացրել են շինարարարական ընկերությունները, առջևում են մեծածավալ  շինաշխատանքները նախանշված օբյեկետներում։

«Այս տարի մեզ սպասվում է շուրջ 87 կմ միջին նորոգման աշխատանքներ, որոնք ևս մեկնարկային փուլում են»,- հայտնեց Ք. Ղալեչյանը։

Փոխնախարարի խոսքով, բարձրացնելով վերահսկողության մեխանիզմները, աստիճանաբար գնալու են այն նպատակակետին, որ, ի վերջո, մի օր հնարավորություն ունենան արձանագրելու՝  Հայաստանում ճանապարհային ցանցը գտնվում է  բարեկարգված վիճակում, երթևեկության համար հարմարավետ, ամենակարևորը՝ անվտանգ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել