Tert.amLife-ը գրում է

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերին:

Սոֆին առօրյայում տարբեր ոճերի հագուստ է հագնում, բայց նախընտրությունն ավելի շատ տալիս է սպորտային ոճին: «Քանի որ օրվա ընթացքում զբաղվածությունս շատ է, սպորտային հագուստն ու կոշիկները լավագույն ընտրությունն են: Շատ եմ սիրում սպորտային կոշիկները համադրել թեթև ամառային զգեստների հետ, ինձ բարձրակրունկներով չեմ տանջում: Սպորտային կոշիկների շատ մեծ տեսականի ունեմ: Կարող եմ նույնիսկ միանգամից մի քանիսը գնել: Դրա պատճառով տատիկիս հետ, երբեմն, բանավիճում ենք: Նա ասում է, որ սպորտային կոշիկներից քայլվածքս կփոխվի, բայց ես դրանք եմ նախընտրում»,- ասաց նա:

Ըստ Սոֆիի`Հայաստանից հազվադեպ է գնումներ անում, սպորտային կոշիկները հիմնականում արտերկրից է ձեռք բերում. «Իմ ամենասիրելի ապրանքանիշն Adidas-ն է, բայց Nike-ից և Puma-ից էլ եմ օգտվում: Օնլայն գնումներ չեմ սիրում, քանի որ խաբուսիկ են, կարող է պատվիրես, չափսը քեզ չհամապատասխանի: Հայաստանից շատ քիչ եմ գնումներ անում, բայց եթե ինչ-որ բան փնտրում եմ, գտնում եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել