Համարվում է, որ ծխելը հյուսիսամերիկյան մայրցամաքում որպես երևույթ ի հայտ է եկել դեռևս 5,000 տարի առաջ և ժամանակի ընթացքում կարևոր ատրիբուտ է դարձել բնիկ ժողովուրդների հասարակական և կրոնական միջոցառումների համար: Սակայն հենց տաբակն այդ նպատակով սկսել են կիրառել ընդամենը 500 տարի առաջ: Պատասխանն այն հարցին, թե ինչ են ծխել հնդկացիները հին ժամանակներում, փորձել են տալ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի համալսարանի գիտնականները:

Ուսումնասիրություններն անց են կացվել նոր մեթոդներով, որտեղ հետաքրքրության առարկա են ոչ թե պարզապես քիմիական միացությունների հետքերը, այլ տարբեր նյութափոխանակիչներ: Դրանք բույսերի վերամշակման համար նախատեսված մթերքներ են: Ի տարբերություն նյութերի հետքերի՝ յուրաքանչյուր նյութափոխանակիչ իրենից ներկայացնում է տարբեր հետքերի ամբողջական հավաքածու, ինչն էլ էականորեն մեծացնում է գտնվածի ճանաչման ճշգրտությունը:

Հենց այն հնագույն խողովակների նյութափոխանակիչների ուսումնասիրությունը, որոնց տարիքը հասնում է առնվազն 1,400-ի, գիտնականներին թույլ է տվել պարզել, որ խոսքը գնում է կոնկրետ բույսի մասին՝ մերկ սումախի: Բույսը բնական ճանապարհով աճել է ԱՄՆ նահանգի բոլոր 48 նահանգների տարածքում: Անկախ նրանից՝ հնագույն ցեղերը հարուստ էին, թե աղքատ, նրանք հասանելիություն ունեին այս բույսով պատրաստված ծխախոտին:

Մերկ սումախը համարվում է նպատակային բույս. այն օգտագործվում է թեյեր պատրաստելու, ինգալիացիայի համար գոլորշի ստեղծելու մեջ: Այս բույսի չորացրած տարբերակով տաբակը փոխարինելը բավականին տրամաբանական է, քանի որ անգամ տաբակի հայտնվելուց հետո հնդկացիները որոշ ժամանակ չեն հրաժարվել մերկ սումախից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել