Մարդը, որի քաշը հասնում է 450 կիլոգրամի, մի շարք հիվանդություններ է ունենում, խնդիրներ են առաջանում շնչառության, սրտի ու անոթների հետ կապված: Նման մարդիկ, իրականում, շատ են:

Մեքսիկայից հետո ԱՄՆ-ն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը. Միացյալ Նահանգերի բնակչության 32%-ն ունի ավելորդ քաշ, 1-ին կամ 2-րդ աստիճանի ճարպակալում:

Պատմության ամենածանրաքաշ մարդը եղել է Ջոն Մինոքը, ով կշռել է 635 կգ և ապրել է Վաշինգտոն նահանգում: Նրա միակ մրցակիցը եղել է ոմն ամերիկուհի Քերոլ Յագերը, սակայն նրա մարմնի քաշը՝ 727 կգ, ապացուցված չի եղել, հետևաբար հենց Ջոնի անունն է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենածանր մարդ:

Նրա լուսանկարները գրեթե չեն պահպանվել: 1978 թ. Ջոնն ամուսնացել է: Նրա և կնոջ միջև քաշային տարբերությունը եղել է ընդամենը 50 կգ: Մինոքն անգամ կարողացել է երեխաներ ունենալ: Կյանքի մի շրջանում աշխատել է որպես տաքսու վարորդ, մինչև որ քաշն այնքան չի ավելացել, որ այլևս չկարողանար տեղավորվել ավտոմեքենայում:

Ջոնի թուլությունը քաղցրավենիքն էր. հենց քաղցրավենիքն է նրան այդպիսին դարձրել: Ամեն օր նա ստանում էր 20,000 կկալ: Ներքնազգեստը փոխելու կամ տեղաշարժվելու համար նա վարձել էր 13 օգնականի:

Ջոն Մինոքին հիվանդանոց են տարել 1978 թ. սրտի ու թոքերի հետ կապված խնդիրների պատճառով: Նա մեկուկես տարի խիստ սննդակարգ է պահել՝ օրական ընդունելով միայն 1,200 կկալ:

Տղամարդը նաև այլ ռեկորդ է սահմանել. նա երբևէ ամենաշատ քաշ կորցրած մարդն է համարվում: 1978 թ. քաշը հասել էր 215 կիլոգրամի: Սակայն 1981 թ. Ջոնը կրկին հայտնվեց կլինիկայում, այս անգամ՝ արդեն 433 կիլոգրամ քաշով: Մեկ տարի անց նա մահացավ 43 տարեկան հասակում՝ կշռելով 363 կգ:

Մեծ քաշ ունեցող մարդկանց համար նիհարելն այնքան էլ հեշտ բան չէ: Չէ՞ որ նման օրգանիզմ ունեցող մարդիկ պետք է շատ էներգիա ծախսեն քաշ կորցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել