Tert.am-ը գրում է․

Հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էլ Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում օգտատերը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել, քանի որ դին դիահերձարան տեղափոխող սանիտարը լավ չի կարողացել կարդալ հանգուցյալի ազգանունը, և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը այսօր պարզաբանել էր, թե Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին և այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

ԲԿ-ի այս պարզաբանումը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Սոնիկ Կարապետյանի թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը և շեշտեց, որ սխալ անուն-ազգանուն գրելն արդեն անփութություն է․ «Բնական է, որ մեզ վրա պետք է ցեխ շպրտեն, թե անփութություն չի եղել, դա քննիչներն են պարզել, որ սանիտարը ձեռագիրը չի հասկացել ու սխալ անուն-ազգանուն գրել: Լավ, իրենք սուրբ են, մենք էլ իրենց անհիմն մեղադրում ենք, այդ դեպքում ո՞վ տատիկիս անունը սխալ գրեց, լոգիկային մոտ բան չեն ասում»:

Մարիամ Մալխասյանը նշեց, որ չի պահանջում աշխատակցի աշխատանքից ազատումը, բայց այն, ինչ տեղի է ունեցել, իրենց համար արդեն մեծ դժվարություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել