News.am-ը գրում է․

Ուրցաձորի բնակչուհի 35-ամյա Լիանա Բաբայանի կորոնավիրուսով վարակված ընտանիքը խնդրի առաջ է կանգնել: NEWS.am-ի հետ զրույցում կինը պատմեց, որ 7 օր առաջ իրենց տատիկի մահվանից հետո իրենք մեկուսացել են, թեստավորվել եւ թեստի պատասխանն էլ դրական է եղել:

«Հիմա մենք մեկուսացվել ենք ամբողջ ընտանիքով, ամուսինս չի աշխատում, ու չգիտենք` ոնց ենք վճարելու բանկերին»,- ասաց նա:

Տիկնոջ խոսքով` դեղերի եւ սննդի հարցը լուծվել է, դեռ չեն բողոքում, միայն բանկերի վճարումներն են իրենց անհանգստացնում:

«Ամուսինս գրանցված աշխատող է,սակայն այս վիճակով պայմանավորված չի աշխատում ու չգիտենք` ինչ ենք անելու»,-ասաց նա:

Լիանա Բաբայանը նշեց, որ վարակված են նաեւ իր երկու անչափահաս երեխաները, չգիտեն, թե որտեղից կարող էին վարակվել:

«Պոլիկլինիկայի բժիշկն է մեզ հսկել, դեղեր էինք խմում, քանի որ թոքաբորբ էինք տանում, հիմա էլ արդն դեղեր չենք խմում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել