Tert.amLife-ը գրում է

Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն այսօր տոնում է 36-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Ելենան ասաց, որ օրը նշելու է ընտանիքի անդամների ու աշխատանքային ընկերների հետ, որոնց հետ, այսպես, թե այնպես, ամեն օր շփվում է: Մյուս բոլոր ընկերներին հատուկ խնդրել է չգալ իրեն շնորհավորելու:

«Ես շատ եմ սիրում իմ տարեդարձի օրը, կուզեի ավելի մեծ խնջույք ունենալ, սակայն տեսակով դրական մարդ եմ, ամեն ինչի մեջ գտնում եմ պոզիտիվն ու դրականը: Ինձ համար էլ եմ միշտ տոն սարքում: Որոշեցի օրս անցկացնել միայն աշխատանքային ընկերներիս հետ, քանի որ մենք, այսպես, թե այնպես, ամեն օր միասին ենք, աշխատում ենք»,- ասաց նա ու հավելեց, որ կեսգիշերին ընկերներն իրեն անակնկալ են մատուցել: –Ես մեր նկարչուհու՝ Մարիաննայի մոտ էի, քանի որ գիտեի, որ թիմիս անդամներից ամեն մեկը քաղաքի մի ծայրում է, իսկապես չէի սպասում, որ կգան: Իմ թիմում կան մարդիկ, որոնք վաղուց դադարել են գործընկեր լինել, իմ ընկերներն են: Կեսգիշերին եկան, շնորհավորեցին, շատ ջերմ օր ունեցանք, այնքան, որ չէինք ուզում բաժանվել, մինչև ուշ գիշեր, նստել ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել