Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակում ավարտվեց Գյումրիի «Շիրակի» ու Վանաձորի «Լոռիի» միջև հանդիպումը: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0:

Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջին կեսում խաղային ու տարածքային առավելությունը հյուրերի կողմն էր: Վանաձորյան թիմն ուներ շատ լավ հնարավորություններ. մի դեպքում Իվուի կատարած հարվածից հետո Երմակովը հեռացրեց գնդակը, մյուս դեպքում գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Երկրորդ խաղակեսում առավելությունն անցավ «Շիրակի» կողմը: Մեգապահ կորցրեց Կարեն Մուրադյանը: Բիչախչյանը երկրորդ խաղակեսի միջնամասում դաշտ դուրս բերեց Լյովա Մրյանին ու Ռուդիկ Մկրտչյանին, սակայն նրանք չկարողացան թարմացնել խաղն առջևի գծում: «Լոռիի» հարձակման գիծը թարմացավ հանդիպման վերջնամասում, բայց կրկին՝ անօգուտ:

Այս խաղից հետո 46 միավորով միանձնյա առաջատարը «Շիրակն է», իսկ «Լոռին» 40 միավորով 5-րդն է: «Արարատ-Արմենիան» տուրի իր հանդիպումը կանցկացնի քիչ անց՝ մրցելով «Ալաշկերտի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել