Tert.am-ը գրում է․

Կգա ժամանակը, երբ կգնահատվեն ու կվերլուծվեն կառավարության, Առողջապահության նախարարության և հանրության գործողությունները համավարակի դեմ պայքարում, և յուրաքանչյուրը կտա մասնագիտական, իրավական ու բարոյական պատասխան իր արածի ու չարածի համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Որևէ մեկը չի կարող հստակորեն ասել, թե մեր բնակչության քանի տոկոսն է վարակված կորոնավիրուսով: Քանի դեռ չկա այդ հարցի պատասխանը, չենք կարող ունենալ գիտականորեն հիմնավորված որևէ զարգացման ծրագիր, թե ինչպես կոտրել համավարակի շղթան: Մի բան է, երբ 25 հազար հաստատված վարակակիր կա, մեկ այլ բան, երբ այդ թիվը կես միլիոն կամ մեկ միլիոն է»,- ասել է բժիշկը:

Ըստ Չարչյանի՝ դեռևս մարտի վերջին մեզ պետք էր 300-ից 500 հազար թեստ անել. համավարակը մի օր ավարտվելու է, էականն այն է՝ ի՞նչ մարդկային կորուստներով մենք դուրս կգանք դրանից, և այդ կորուստների պատասխանատուներն իրավունք չպիտի ունենան դրոշակը ձեռքը վերցրած՝ ասելու՝ մենք պայքարեցինք և հաղթեցինք. «Այսօր Հայաստանում կարող է ավելի քան կես միլիոն վարակակիր լինել: Մեր միակ զենքը վիրուսի դեմ իմունիտետն է: Երբևէ ուշ չէ զանգվածային թեստավորման համար: Համավարակն իր առաջին ալիքով մահաբեր է, աստիճանաբար այն կկորցնի իր ուժը, մենք կսկսենք ավելի թեթև տանել այն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել